Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանը` Ամանորին ընդառաջ

Երևանը` Ամանորին ընդառաջ
19.12.2015 | 17:08

Երևանում տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ: Երևանի քաղաքապետարանը Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորել ցանկացող երևանաբնակներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ից հրավիրում է տոնական համերգային ծրագրի: Ինչպես այս, այնպես էլ մյուս միջոցառումների ժամանակ սպասվում են թեմատիկ նոր երգերի պրեմիերաներ: Այդ օրը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն: Տոնական բոլոր օրերին` առավոտյան ժամը 12-ից մինչ 20:00-ն, Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի բոլոր փոքրիկներին, ովքեր կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ:

Միջոցառումների ծրագրում առկա է նաև սոցիալական բաղադրիչ, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ